Եվրամիությունը Վրաստանում նոր նախագիծ է սկսում։ Վրաստանի ինստիտուցիոնալ զարգացման համար ԵՄ-ն մտադիր է ծախսել 30,86 մլն եվրո, եւս 7,73 մլն եվրո Վրաստանը կստանա 2011 թվականին։

Գումարները կստանան օրենսդիր մարմինը, Վերահսկողական պալատը, օմբուդսմենի աշխատակազմը, ժողովրդավարության զարգացման մի շարք ինստիտուտներ։

Համապատասխան հուշագիրը Թբիլիսիում ստորագրվել է շաբաթ օրը։