Թուրքիայի նախագահը, թուրքական խորհրդարանի աշխատանքները սկսելու օրը ընդարձակ ելութով է հանդես եկել՝ չմոռանալով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրին։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Աբդուլահ Գյուլն իր ելույթում կարեւորել է Իրաքում. Աֆղանստանում, Բալկաններում եւ Կովկասում խաղաղության ու կայունության ապահովումը։ Թուրքիայի նախագահը, մասնավորապես, անդրադառնալով Կովկասին, նշել է, թե այստեղ ստատուս-քվոն ոչ մեկի շահերից չի բխում եւ հավելել. «Այդ պատճառով պետք է շարունակել Ադրեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրների արդարացի կարգավորմանն ուղղված մեր կամքը»։




























