Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Վիկտոր Յանուկովիչը հեռախոսով քննարկել են հոկտեմբերի 4-ին Գելենջիկում կայանալիք ռուս-ուկրաինական տնտեսական ֆորումի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայությունը այլ մանրամասներ չի հաղորդել երկու նախագահների հեռախոսազրույցի մասին: Բացի առեւտրա-տնտեսական համագործակցությունից, ֆորումի ժամանակ կբարձրացվի նաեւ Կերչի նեղուցի վրա հետիոտնի համար կամուրջի շինարարության հարցը:




























