Զինծառայողների հաշմանդամության կամ մահվան դեպքում տրամադրվող պետական երաշխիքները կտարածվեն նաեւ կամավորների վրա: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 2-ին Կառավարության նիստում:
Մասնավորապես, ներկայուս գործող երաշխիքները ներառում են.
Մահվան դեպքում՝ միանվագ վճարումներ, որից ապահովագրություն՝ 2 մլն դրամ, թաղման ծախսերի համար՝ 700 հազար դրամ, գերեզմանի բարեկարգման համար՝ 1.4 մլն դրամ:
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական թոշակը սպաների ընտանիքների համար ամսական 43 հազար դրամ է, ենթասպաների համար՝ 35 հազար դրամ, շարքայինների համար՝ 24 հազար դրամ:
Նախատեսված են նաեւ պարգեւավճարներ (զինվորական թոշակի համար՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 13-16 հազար դրամ, իսկ թոշակառուների համար՝ 31-38 հազար դրամ), ինչպես նաեւ յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է 20 հազար դրամ հավելավճար: Զինվորականների հաշմանդամության դեպքում պարգեւավճարը կազմում է 36-55 հազար դրամ:




























