Իրանը մտադիր է շուտով առաջին պայմանագիրը ստորագրել միջազգային նավթային ընկերությունների հետ: Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մայիսի կսզբին «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի փոխնախարար Ռոքնեդդին Յավադիին հայտնել էր, որ Իրանը մինչեւ հուլիս նոր նավթային ներդրումային պայամանգիր կպատրաստի միջազգային նավթագազային ընկերությունների համար:

Իրանը անցած տարվա նոյեմբերին՝ Թեհրանում նավթագազային ոլորտի նոր համաձայնագրերի վերաբերյալ միջազգային համաժողովի ընթացքում 70 նավթագազային նախագիծ էր առաջարկել օտարերկրյա ներդրողներին՝ ավելի քան 30 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Shargh թերթը հայտնել էր, որ նավթային պայմանագրերի նոր մոդելը ենթադրում է կապիտալի ակտիվ ներգրավում Իրանի նավթային արդյունաբերության մեջ՝ նավթի ընթացիկ գների պայմաններում: