Instagram ֆոտոծառայությունը թարմացրել է API-ի հետ աշխատանքային քաղաքականությունը՝ այսպիսով օգտատերերի համար անհասանելի դարձնելով ժապավենը դիտելու կողմնակի ծառայություններն ու հավելվածները: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում, հայտնում է Gazeta –ն:
Արմատական փոփոխությունների մասին Instagram –ը դեռ 2015-ի նոյեմբերին էր զգուշացրել: Այն ժամանակ ընկերությունը իր որոշումը բացատրել էր նրանով, որ կողմնակի հավելվածները պահանջարկ չեն վայելում օգտատերերի շրջանում:
Ըստ նոր օրենքների՝ հունիսի 1-ից Instagram-ը միայն լուսանկարների խմբագրման հավելվածներին, վերլուծական ու մարքեթինգային ծառայություններին է թույլ տալիս միանալ իր API –ին:
API-ի հետ աշխատանքի քաղաքականության փոփոխությունների կապակցությամբ Iconosquare –ը թողարկել է վերլուծական վճարովի ծառայություն: Նույնն է արել նաեւ Webstagram-ը, որը անվանափոխվել է ու դարձել Websta: InstaView ծառայությունը անհասանելի է դարձել:





























