Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi Band ֆիթնես թեւնոցի նոր տարբերակը՝ ներդրված զարկերակաչափով, հայտնում է TechCrunch-ը:
Ինչպես Mi Band-ի առաջին մոդելը, այս գաջետը նույնպես կարող է հաշվել քայլերի քանակը եւ վերլուծել օգտատիրոջ քունը:
Զարկերակաչափից բացի, նորարարությունը եւս մի քանի առանցքային տարբերություն ունի: Սարքը ստացել է OLED դիսփլեյ: Mi Band 2-ում կա նաեւ գործառույթ, որն ավելի վաղ իրացվել է Jawbone Up и Apple Watch-ում. թեւնոցը հիշեցնում է օգտատիրոջը, որ նա շատ երկար ժամանակ է նստած մնացել:





























