Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը մեր արժեքավոր գործընկերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ընդունված բանաձեւին:

Նա նկատել է, որ այս քվեարկությունը ՆԱՏՕ-ի ներգրավվածության շրջանակում չէ:

«Ես հույս ունեմ, որ մենք կտեսնենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացում, որքան հնարավոր է շուտ»,-ընդգծել է Սթոլթենբերգը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտությունների կանխարգելմանը եւ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի կարեւորությունը: