Turkish Petroleum Refineries Co (TUPRAS) նավթային հսկան եվրոպական էներգետիկ հսկաներից հետո հայտարարել է Իրանի հետ առկա բոլոր գործարքների դադարեցման մասին: Թեեւ, Իրանի հետ հարաբերությունների խզումը ԱՄՆ-ի ուղղակի ճնշման արդյունք է, սակայն Թուրքիայի նավթի նախարար Թահեր Յըլդըզը հայտարարել է, որ TUPRAS-ը մասնավոր ընկերություն է եւ որոշում է ընդունել առանց իշխանությունների հետ խորհրդակցելու:
«Մասնավոր հատվածը կարող է շարունակել կամ դադարեցնել առեւտուրը: Թուրքիան ոչ մի առնչություն չունի պատժամիջոցների հետ, եւ կառավարությունն այդ կապակցությամբ ոչ մի հայտարարություն չի արել», - հայտարարել է թուրք նախարարը: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կընդլայնի տնտեսական կապերը Իրանի հետ, քանի որ դա Թուրքիայի ազգային շահերից է, հաղորդում է Tehran times-ը: