Այսօր, հոկտեմբերի 3-ին Խանտի Մանսիյսկում կավարտի 39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադան:

Տղամարդկանց մրցաշարում պայքարի սրությունը պահպանվել է մինչեւ վերջին տուրը: Ուկրաինան, Ռուսաստանը եւ Իսրայելը հավակնում են չեմպիոնի տիտղոսին, իսկ Հայաստանը, Լեհասանը, Հունգարիան, Իսպանիան եւ Ֆրանսիան` մրցանակային տեղի:

Հայաստանի հավաքականը խաղում է ֆրանսիացիների հետ: Ուկրաինայի մրցակիցը Իսրայելն է, Ռուսաստանինը` Իսպանիան: Արդեն ավարտվել է Ուկրաինայի եւ Իսրայելի առաջին համարների պարտիան: Բորիս Գելֆանդն ու Վասիլի Իվանչուկը 19-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքիի:

Ֆրանսիա – Հայաստան հանդիպման online հեռարձակմանը հետեւեք NEWS.am-ի միջոցով: