Չինաստանը շարունակում է աշխարհում ինտերնետ օգտագործող առաջատար երկիր մնալ: Վերջին շրջանում երկրորդ տեղում հայտնվել է Հնդկաստանը. ներկայում այս երկրում համացանցից ավելի քան 277 մլն մարդ է օգտվում: Արդյունքում ԱՄՆ-ն հայտնվել է երրորդ հորիզոնականում:
Ըստ Americaru-ի, անցյալ տարի Հնդկաստանում համացանցի օգտատերերի թիվն ավելացել է 40%-ով, մինչդեռ աշխարհում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7%:
Recode-ի վերլուծաբան Մերի Միքերի խոսքով, համացանցի օգտատերերի թվի աճի հաջորդ ալիքն ավելի աղքատ զարգացող երկրներում կլինի:





























