Սաուդյան Արաբիայի Գիտական հետազոտությունների եւ կրոնական իրավունքի Գերագույն հանձնաժողովի անդամ Ալի ալ-Հաքամին ֆաթվա է հրապարակել, որում դատապարտում է այլ անձի Wi-Fi-ի օգտագործումը՝ առանց նրա թույլտվության: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

«Առանց օգտատիրոջ կամ մատակարարի գիտության Wi-Fi-ից օգտվելն անթույլատրելի է: Հարկավոր է այն օգտագործելուց առաջ խորհրդակցել ծառայություն մատուցողի կամ դրա համար գումար վճարող անձի հետ»,- նշված է նոր կանոնում:

Հստակեցվում է, սակայն, որ հանրային վայրերում ՝ զբոսայգիներում, առեւտրի կենտրոններում, հյուրանոցներում, սրճարաններում եւ կառավարական հաստատություններում անվճար Wi-Fi-ից օգտվելը մեղք չէ: