Այսօր՝ հոկտեմբերի 3-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում Կոմիտաս 34 շենքի մոտ իրար են բախվել Nissan Murano 22ՍԼ496 պետհամարանիշի եւ For Mondeo 06ՍՏ476 պետհամարանիշի մեքենաները (ֆոտորեպոռտաժ):

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հաղորդել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ի վարորդ, Երեւանի բնակիչ Միհրան Մուրադյանը (ծնված 1985 թ.) եւ Ford-ի վարորդ, Հրազդանի 25-ամյա բնակիչ Արտակ Գալստյանը, Հրազդանի բնակիչ, 1986 թ. ծնված Արկադի Գալստյանը եւ Կոտայքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ 1992 թ. ծնված Գեւորգ Բենիամինյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Արտակ եւ Արկադի Գալստյանները խաղաղապահ գումարտակի զինծառայողներ են:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ 1-03 ծառայությունը: Քննությունը վարում է Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի