Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին 75-ամյակի առթիվ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
“Վառ, տաղանդավոր, հսկայական արարող ներուժի մարդ, հիրավի բացառիկ ստեղծագործական ընդգրկման անհատ, Դուք արժանի տեղ եք զբաղեցնում հայրենական արվեստի փառապանծ գործիչների աստղաբույլում: Բեմում եւ էկրանին վարպետորեն մարմնավորած կերպարները, ռեժիսորական աշխատանքները անփոփոխ արձագանք են գտում Ձեր շռայլ տաղանդի բազմաթիվ երկպագուների սրտերում”,- ասվում է Պուտինի շնորհավորական հեռագրում:



























