Երեւանի պետական համալսարանում հունիսի 3-ին մեկնարկել է «Իմամ Խոմեյնիի գաղափարների եւ տեսակետերի վերլուծությունը» թեմայով գիտաժողովը, որը նվիրված է Իսլամական հեղափոխության առաջնորդի մահվան 27-ամյակին:
Գիտաժողովում ելույթ է ունեցել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Իրանի դեսպան Քազեմ Սաջադին եւ Իրանի պետական բարեգործական հիմնադրամի նախագահ Ալի Մոհամմադի Սիրաթին:
Միջազգային գիտաժողովի ժամանակ «Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա» թեմայով զեկույց կկարդա ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

































