Խանտի Մանսիյսկում ավարտված Համաշխարհային Օլիմպիադայում տղամարդկանց Հայաստանի հավաքականը մնաց առանց մեդալի: Վերջին տուրում մեր թիմը ոչ ոքի խաղաց Ֆրանսիայի հետ եւ վաստակեց 16 միավոր: Սակայն հունգարացիները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին Լեհաստանին, իսկ Իսրայելը ոչ ոքի խաղաց Ուկրաինայի հետ: Հունգարիան ու Իսրայելը վաստակեցին 17-ական միավոր եւ հենց այս թիմերի լրացուցիչ ցուցանիշների հաշվարկում էլ հայտնի կդառնա բրոնզե մեդալակիրը: Չեմպիոնի կոչումը նվաճեց 19 միավոր վաստակած Ուկրաինան: Ռուսաստանը 18 միավորով երկրորդն է:

Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը 1992-ին, 2002-ին  եւ 2004-ին նվաճել է Օլիմպիադայի բրոնզե մեդալը, իսկ 2006-ին եւ 2008-ին հռչակվել է չեմպիոն: