Կրեմլից հաստատել են երկրորդ կիսամյակի սկզբում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման նախապատրաստությունը Բաքվում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվում մոտ ժամանակներս տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: 

«Այո, նման հանդիպման նախապատրաստություն է իրականացվում եւ երբ վերջնականապես համաձայնեցվեն անցկացման ժամկետները, մենք իրոք կտեղեկացնենք», — ասել է Պեսկովը: