Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում “Վալենսիան” 2:1 հաշվով պարտության մատնեց “Աթելտիկին” եւ 16 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: “Վալենսիան” մեկնարկային 6 տուրերում 5 հաղթանակ է տարել, մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ ոքի: Երկրորդ տեղը 12-ական միավորով կիսում են “Վիլյառեալն” ու “Բարսելոնան”, որոնք իրենց հանդիպումները կանցկացնեն այսօր:
6-րդ տուր
"Վալենսիա" - "Աթլետիկ" - 2:1
Գոլեր` Ադուրիս, 11 (1:0), Վիսենտե, 90+1 (2:0), Գաբիլոնդո, 90+3 (2:1)