Մայիսի 23-ին կեսգիշերին ոստիկանույթան Նոր Նորքի բաժնի ծառայողները մայրաքաղքի Արզումանյան փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի բնակիչներ Արման Վարդանյանին  եւ Դավիթ Խաչատրյանին։

Անձնական զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է ներարկիչ եւ թղթե փաթեթ՝ թմրանյութով։

Քրեական հետախույզները շուտով տեղեկություններ են ստացել, որ Դավիթ Խաչատրյանը թմրամիջոցը ձեռք էր բերել ոմն Հուսիկից. ժամեր անց ճշտվեց նաեւ Երեւան քաղաքի բնակիչ Հուսիկ Թադեւոսյանի գտնվելու վայրը եւ մեկ այլ քաղաքացու՝ Արթուր Բալասանյանի հետ բերման է ենթարկվել։

Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ։

Քննությունը շարունակվում է։