Երեւանի 20-ամյա բնակիչ Աշոտ Սարգսյանը բերման է ենթարկվել գողություն կատարելու կասկածանքով։ Մայիսի 29-ին ոստիկանույթան Նոր Նորքի բաժին դիմած քաղաքացին կողոպուտի վերաբերյալ հաղոդում է տվել, տուժողը տաքսու վարորդ է եղել։ Նա պատմել է, որ կանգնած է եղել Երեւանի Գայի պողոտայի եւ Թոթովենցի փողոցի խաչմերուկում, երբ իր մեքենան է նստել մի երիտասարդ եւ ինչ-որ տեղ գնալու պատրվակով զրույցի բռնվել իր հետ։ Այդ ընթացքում բացահայտ հափշտակել է սրահում դրված պլանշետն ու դիմել փախուստի։
Ժամեր անց մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել եւ կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ 20-ամյա Աշոտ Սարգսյանը։ Շուտով հայտնաբերվել եւ առգրավվել է գողացված պլանշետը։
Հանգամանքները ճշտվում են, քննությունը շարունակվում է։











