Նոր մանրամասներ են հրապարակվել iPhone 7 սմարթֆոնների մասին: Այս մասին գրում է Mobipicker-ը՝ վկայակոչելով Չինաստանից անանուն աղբյուրին:
Սմարթֆոնը կառաջարկվի երեք մոդիֆիկացիայով՝ ստանդարտ, Plus եւ Pro: Առաջին երկու տարբերակները կտարբերվեն միայն էկրանի տրամագծով: Դրանք կաշխատեն А10 պրոցեսորով եւ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն կունենան: Իսկ iPhone 7 Pro-ն А10Х պրոցեսոր եւ 3 ԳԲ օպերատիվ հիշողություն կունենա:
Ըստ Gazeta-ի, երեք սմարթֆոններն էլ ականջակալ չեն ունենա, աքսեսուարը հնարավոր կլինի միացնել Bluetooth-ի կամ Lightning-ի միջոցով:
Կախված հիշողության ծավալից՝ iPhone 7-ի եւ 7 Plus-ի գները գրեթե կհամապատասխանեն iPhone 6s-ի եւ 6s Plus-ի արժեքին:
Իսկ iPhone Pro-ն Չինաստանում կարժենա 1080 դոլար՝ 32 ԳԲ, 1200 դոլար՝ 128 ԳԲ եւ 1354 դոլար՝ 256 ԳԲ հիշողության համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ iPhone 7-ը կարող է վաճառքի հանվել միայն 2017 թվականին:





























