ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի քաղաքացիների համար երկու օրորոցային է երգել՝ «Քնիր, իմ ուրախություն, քնիր» եւ «Քնում են հոգնած խաղալիքները»: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
«Թող բնակչությունը որեւէ հանգիստ բան լսի գոնե գիշերվան ընդառաջ»,- նշել է քաղաքական գործիչը:
2015 թվականի սեպտեմբերին YouTube-ում տեսանյութ էր տեղադրվել, որում ՌԼԴԿ-ի առաջնորդը Կարմիր հրապարակում Մոսկվայի 868-ամյակի տոնակատարության ժամանակ «Թանկագին իմ մայրաքաղաք» երգն է կատարում: Ընդ որում, Ժիրինովսկին սելֆիի ձող բռնած՝ ինքն է իրեն նկարահանում:











