Չինաստանում Angry Birds մուլտֆիլմի՝  չինական վարձույթում հայտնվելու պատվին հատուկ կանաչ եւ կարմիր համբուրգերներ են հայտնվել:

Կանաչ համբուրգերը, որը պատրաստել են ի պատիվ չարաճճի կանաչ խոզուկի, բաղկացած է խոզի կոտլետից, ձվից, հազարից եւ սոուսից, եւ այդ ամենը՝ կանաչ հացի մեջ:

Կարմիր համբուրգերը, որը կարմիր չար թռչնակի պատվին է, պատրաստված է հավի 2 կոտլետից, հազարից, սոուսից եւ կարմիր հացից:

Նշենք, որ նորամուծությունները բուռն քննարկումներ են առաջ բերել համացանցում. օգտատերերը կարծում են, որ կանաչ հացը ամենաախորժելի բանը չէ, հայտնում է Kedem-ը: