Ֆրանսիայում վերջին 150 տարիներին ամենաանձրեւոտ մայիսին սկսված անդադար հորդառատ անձրեւները շարունակվել են նաեւ հունիսին:

Չորս օր անդադար անձրեւներից հետո Սենայում ջրի մակարդակը բարձրացել է սովորականից 4.15 մետրով վեր, ինչի հետեւանքով իշխանությունները փակել են մետրոյի որոշ գծեր: Երկրի 26 դեպարտամենտներում հայտարարված է տագնապի նարնջագույն մակարդակ: Շատ վայրերում անձրեւների պատճառով ջրհեղեղներ են սկսվել: Լուվրի թանգարանը փակվել է: Երկրի ՆԳՆ տվյալներով Ֆրանսիայում ջրհեղեղների հետեւանքով ընդամենը 5.5 հազար մարդ է տարհանվել: Տասնյակ քաղաքների փողոցներ ջրի տակ են հայտնվել: Տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Նեմուր քաղաքին, որը Փարիզից 80 կմ հեռավորության վրա է գտնվում: