Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այսօր՝ հունիսի 5-ի կեսգիշերին սպանություն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ է արձակել 42-ամյա Համլետ Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան: Պատուրյանը սպանված է եղել 4 կրակոցով:

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը:

Էջմիածնի բնակիչները կայքի հետ զրույցում ասել են, թե սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին:

NEWS.am-ը նախկինում անդրադարձել էր Համլետ Պատուրյանի գործունեությանը։