Ղազախստանում հարձակումների հետեւանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ եւս 10-ը: Հունիսի 5-ին անհայտ անձինք հարձակվել են Ակտոբե քաղաքի զինագործական խանութի եւ զորամասի վրա, հայտնում է «Ինտերֆաքս Ղազախստանը»՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչ Ալմաս Սադուբաեւին: Նրա խոսքով՝ հարձակվողները ենթադրաբար հարում են ոչ ավանդական կրոնական հոսանքների:
Զինագործական խանութի վրա հարձակվելու հետեւանքով սպանվել է վաճառողը, եւս երկու հոգի՝ մեկ սպա եւ մեկ պայմանագրիային ծառայող, սպանվել են զորամասում:
Հրաձգության ժամանակ սպանվել են նաեւ հանցագործներից երեքը, մեկը վիրավորվել է, մեկը՝ ձերբակալվել:
Ակտոբեում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է հայտարարվել:











