2016-ի վերջին ԵՏՄ-ն կավարտի Իրանի հետ ազատ առեւտրի հնարավոր շահի վերլուծությունը: Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սկզբում ԵՏՄ-ն պատրաստվում է ժամանակավոր համաձայնագիր կնքել Իրանի հետ ազատ առեւտրի մասին եւ նվազեցնել ապրանքների քանակի սահմանափակման տուրքերը:

«Հետագայում մենք պատրաստ ենք ուսումնասիրել Իրանի հետ համագործակցությունից ստացվող շահը, միգուցե, ավելի արտոնյալ կարգավիճակով, քան հիմա եւ նաեւ մյուս ոլորտներում»,- ասել է նա:

Հնարավոր առեւտրային ռեժիմներն ուսումնասիրում է երկկողմ հետազոտական խումբը, որն իր աշխատանքները կներկայացնի տարվա վերջին:

Նույն խումբն էլ աշխատում է Հնդկաստանի հետ, բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ առեւտրային համագործակցության շուրջ: