Ճապոնական տեխնոլոգները մշակել են ուլտրաթեթեւ դրոններ՝ 200 գրամից էլ քիչ քաշով ու փորձարկել դրանք Կյուսյու կղզում, որը վերջերս էր տուժել երկրաշարժից, հայտնում է «Նիխոն Կենձայ» թերթը:
Թերթի տվյալներով, Տոկիոյի քարտեզագրության ճապոնական կենտրոնը Տարերային աղետների կանխարգելման գիտատեխնիկական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ ստեղծել է մի քանի փորձարարական մոդելներ: Դրանք արդեն փորձնական նպատակներով կիրառվել են Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում երկրաշարժի հետեւանքները ուսումնասիրելու համար:
Դրոններից մեկը, ինչպես թերթն է հայտնում, իրենից ներկայացնում է «մուլտքոփթեր » որը պատրաստված է գերթեթեւ ածխաջրածնային հյուսվածքից ու պենոպոլիսթերոլային խեժի չորս պտուտաշարժիչ օգտագործում: Մինի անօդաչուն տեղավորվում է ափի մեջ ու մարտկոցների հետ միասին 199 գրամից էլ քիչ է կշռում
Դրոնը հագեցած է նավիգիցիոն ընդունիչով, կողմնացույցով, 8 մլն պիկսելանոց ֆոտոխցիկով ու ունակ է թռիչքներ կատարել 20-30 մետր բարձրության վրա: Դրա օգնությամբ կարելի է ստեղծել ցամաքային օբյեկտների եռաչափ պատկերներ: Թռիչքի երթուղին կարելի է հանձնարարել նոութբուքի օգնությամբ, հայտնում է «Նիկկեյը»:





























