Սկսվում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի պաշտոնական այցը Հայաստան:
Վաշաձեն կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցեր, նաեւ Վրաստանի հայերին հուզող խնդիրներ:
Վրաստանի ԱԳՆ ղեկավարի Հայաստան այցելության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՆՅու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում:





























