Ռուսական կողմը արդեն ավարտում է Իրանի համար վարկի ձեւակերպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ինչպես հայտնել է Ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը՝ երկու վարկերի ընդհանուր գումարը կկազմի մոտ 2.5 մլրդ եվրո:

«Սա արդեն մեկ կամ երկու շաբաթվա հարց է. մենք հույս ունենք, որ այդ ժամկետներում կկարողանանք ստանալ կառավարության որոշումը, որը Ֆինանսների նախարարությանը կլիազորի ավարտել բանակցությունները ու ստորագրել փաստաթղթերը: Իսկ այն մասին, թե որքանով պատրաստ կլինեն Իրանի մեր գործընկերները մենք կիմանանք ինչպես միշտ անհրաժեշտ պահին, չգիտեմ, թե ինչպես նրանք կցանկանան»,- ասել է Ֆինանսների փոխնախարարը: