Հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը 1990-ական թթ. ՀՀՇ-ից բացի մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին պաշտոններ չէր տալիս, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հունիսի 6-ին՝ խորհրդարանում 2014-ին պետական ունեցվածքի սեփականաշնորհման ծրագրի իրականացման հաշվետվության քննարկումների ժամանակ, ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ավելի վաղ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը (իշխող ՀՀԿ ներկայացուցիչ) ասել էր, որ 1990-ական թթ. իշխող ՀՀՇ-ն յուրայիններից բացի ոչ ոքի պաշտոն չէր տալիս, այդ թվում՝ սեփականաշնորհման համակարգում:
«Այո՞, իսկ ես Ձեզ հիշեցնեմ, որ սեփականաշնորհման հանձնաժողովի նախագահը հանրապետական էր (Պավել Ղալթախչյան, խմբ.): Այո, այո: Եվ ամեն բան որոշում էր հանձնաժողովը, իսկ վարչապետը միայն ստորագրում էր որոշումները»,- ասել է Բագրատյանը:











