Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ Instagram, Twitter, LinkedIn եւ Pinterest սոցիալական ցանցերի էջերը կոտրելու պատասխանատվությունը ստանձնած Ourmine ցանցահենների խումբը հայտնել է, որ Ցուկերբերգն օգտագործել է «dadada» գաղտնաբառը, հայտնում է Mashable-ը:

Եթե ցանցահենները ճիշտ են ասում, Ցուկերբերգն ընտրել է շատ թույլ եւ խոցելի գաղտնաբառ անգամ 2012-ի չափանիշների համար:

Պարբերականը նշում է, որ Ցուկերբերգի հետ կատարվածը ուղեցույց է, թե ինչպես կոտրել սոցցանցի էջերը: Դրա համար պետք է թույլ գաղտնաբառ ընտրել, օգտագործել մի քանի կայքերում եւ չփոխել այն մի քանի տարի շարունակ:

Facebook-ից այս տեղեկությունը չեն մեկնաբանել: