Ստամբուլի Բայազեթի շրջանում հունիսի 7–ի առավոտյան ոստիկանական մեքենայի դեմ իրականացված հարձակման հետեւանքով 7 ոստիկան է սպանվել։
Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ ճանապարհին նախօրոք տեղադրված ռումբ է պայթեցվել։
Նահանգապետը նշել է, թե նախնական տեղեկություններով սպանվել է 11 եւ վիրավորվել 36 քաղաքացի։ Նա շեշտել է, թե սպանված 11 հոգուց 7–ը ոստիկաններ են։











