Samsung ընկերությունը պատրաստվում է սմարթֆոնների 2 նոր մոդել ներկայացնել, որոնք կունենան ճկվող էկրան: Գաջետները կարող են ներկայացվել արդեն 2017-ի սկզբին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով  իրավիճակին ծանոթ իր աղբյուրները: Նորամուծությունը ստացել է Project Valley անվանումը:

Պարբերականը ենթադրում է, որ պատրաստվող մոդելներից մեկը կարող է երկու տակ ծալվել: Սարքը կունենա OLED դիսփլեյ, որն ընկերությունն արտադրում եւ թողարկում է արդեն մի քանի տարի: