Տիրոջ Գերեզմանի տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ վերականգնողական աշխատանքներ են սկսվել:
BBC-ն հայտնում է, որ վերանորոգումը դանդաղում էր երեք կրոնների միջեւ մրցակցության պատճառով, որոնք կառավարում են եկեղեցին, սակայն հունական ուղղափառ, հռոմեական կաթոլիկ եւ հայկական եկեղեցիների հոգեւորականները մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները` ընդունելով վերանորոգում սկսելու անհրաժեշտությունը:
Աշխատանքը կկենտրոնանա այն հատվածում, որտեղ Հիսուսի մարմինը օծվել է, փաթաթվել պատանքի մեջ եւ թաղվել:
Վերանորոգման վերջին աշխատանքներն անցկացվել են 1810-ի հրդեհից հետո:
Հունական ուղղափառ, հռոմի կաթոլիկ եւ հայկական իշխանությունները պատասխանատու են եկեղեցու տարբեր մասերի համար, բայց կիսում են պատասխանատվությունը սրբավայրի համար:
«Մենք բոլորս որոշել ենք, որ վերանորոգումն անհրաժեշտ է եւ մենք համաձայնել ենք դրան»,- հայտնել է հայ եկեղեցու ներկայացուցիչ Սամվել Աղոյանը:
Վերականգնման աշխատանքները 8-ից 12 ամիս կտեւեն, սակայն ուխտավորները կկարողանան այցելել եկեղեցի: Յուրաքանչյուր կրոն միջոցներ է հատկացրել վերանորոգման համար, որը 3,3 մլն դոլար կարժենա: Բացի այդ, Հորդանանի թագավոր Աբդալլահը անձնական նվիրատվություն է արել:





























