Check Point Software Technologies ընկերության կիբերանվտանգության մասնագետները Facebook Messenger–ում հայտնաբերել են խոցելի կետ, որից օգտվելով հաքերները կարող են փոխել արդեն ուղարկված հաղորդագրությունները, հայտնում է Gazeta–ն:

Այդ խոցելի կետի օգնությամբ հաքերը կարող է օգտվել զրուցակցի ուղարկված հղումից, փոխելով այն վնասակար կոդ պարունակող էջով: Նաեւ այդ միջամտությունը կարող է ամբողջովին փոխել հաղորդագրության բովանդաակությունը:

Այդ անպաշտպանվածությունից օգտվելու համար Check Point –ի փորձագետները գործի են դրել message ID՝ հաղորդագրությունների նույնականացման ծրագիրը, որը թույլ է տալիս փոխել ուղարկված հաղորդագրությունների բովանդակությունը առանց ստացողին տեղեկացնելու:

Check Point-ը իր հայտնաբերած թերության մասին հայտնել է Facebook–ին: Ընկերությունը անհապաղ քայլեր է ձեռնարկել նամակագրությունը պաշտպանելու համար: