Դաղստանում անհայտ անձը հոկտեմբերի 3-ի երեկոյան, գազային հրազենից գնդակոծել է ավտոբուսը, որով երթեւեկում էին «Սպարտակ» թիմի երկրպագուները: Տուժածներ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տաք հետքերով իրավապահները պարզել եւ բերման են ենթարկել Մախաչկալայի մի բնակչի, որի Toyota մակնիշի մեքենայում հայտնաբերել են գազային ատրճանակ եւ «Սայգա» տիպի հրացան: