Գերմանիան ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ դիվանագիտական լուծում կստանա՝ մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այս մասին հունիսի 7-ին, Բեռլինում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչ մեխանիզմներ է պետք ընդունել Հայաստանի «ագրեսիայի դեմ, որոնք «կստիպեն դուրս գալ օկուպացրած տարածքներից», եւ ինչու Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն ընդունվում:

«Մենք ուզում ենք միասնական փաթեթ ընդունել, որը քայլ առ քայլ կկարգավորի հակամարտությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա: Մենք պետք է աջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ այս գործընթացն առաջ գնա»,- ասել է Մերկելը: