Իտալական Պիզայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ աստղերը կարող փոխել գույնը՝ կլանելով էվոլյուցիայի որոշակի փուլում գտնվող մոլորակները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով New Scientist-ը:

Էմանուել Տանիելիի ղեկավարությամբ գիտնականներն օգտագործել են աստղերի համակարգչային մոդելները՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում երիտասարդ աստղերի կողմից տարբեր զանգված ունեցող մոլորակների կլանման դեպքում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մետաղներով հարուստ մեկ կամ երկու մոլորակները կլանումը կարող է աստղերի քիմիական կազմն այնպես փոխել, որ դրանք կարմիր են դառնում:

«Մոլորակների կլանման հիմնական արդյունքը կապված է աստղերի արտաքին հատվածներում մետաղների պարունակության ավելացման հետ»,- նշել են գիտնակաները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են MNRAS ամսագրում: