Android-ով աշխատող գաջետների փորձարկման հանրահայտ հավելվածը մշակող AnTuTu ապրանքանիշը հրապարակել է ամենամսյա հաշվետվությունը, որում տասը ամենահզոր սմարթֆոններն են թվարկված:

Վարկանիշում, որտեղ տեղ են գտել Android եւ iOS բազայով սմարթֆոնները, առաջատար է դարձել Vivo Xplay 5 Elite–ը, որը միջինը 138 706 միավոր է ստացել: Ուշագրավ է, որ տասը գաջետներից վեցը չինական է, հայտնում է Informing-ը:

Ըստ AnTuTu–ի եկրորդ տեղում չինական LeEco Max 2–ն է՝ 138 026 միավորով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Zuk Z2 Pro–ն, որը թողարկել է չինական Lenovo ընկերությունը՝ 136 853 միավորով: Չորրորդ տեղում 136 773 միավորով եւս մեկ «չինացի» է՝ Xiaomi Mi5: Իսկ Samsung Galaxy S7 Edge–ը, որը հավաքել է 134 599 միավոր, հինգերորդ տեղում է հայտնվել:

Նշենք, որ Apple–ը միակ ընկերությունն է, որի միանգամից երկու սմարթֆոն հայտնվել է հզորների տասնյակում: Մասնավորապես iPhone 6S –ը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, իսկ iPhone SE –ն՝ յոթերորդ՝ 133 780 եւ 131 401 միավորով համապատասխանաբար:

«Խնձորային» սարքերից հետո 128 232 միավորով ութերորդ տեղում LG G5 սմարթֆոն կոնստրուկտորն է: Ցանկի վերջին երկու տեղերում Meizu Pro 6 (9 96756) ու Huawei Honor V8-ինը (94164) չինական սարքերն են: