11-րդ հնգամյակի (2006-2010թ.թ.) տնտեսական զարգացման տեմպերով Չինաստանն աշխարհում զբաղեցրել է առաջին տեղը: 2006-2009թ. ՀՆԱ միջին տարեկան աճը այդ երկրում կազմել է 11,4 տոկոս, ինչը 1,6 տոկոսով գերազանցում է 10-րդ հնգամյակի արդյունքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Չինական տնտեսության ցուցանիշները 8,2 տոկոսով գերազանցում են համաշխարհային ցուցանիշը: Տնտեսական աճը շարունակվում է, թեեւ Չինաստանն այս ընթացքում բախվել է Սիչուանի կործանարար երկրաշարժի եւ այլ աղետների հետ:
2010թ. հունվար-հուլիս ամիսներին Չինաստանի տնտեսությունն աճել է 11,1 տոկոսով:




























