Թեհրանում հունիսի 9-ին պլանավորվում է Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սիրիացի իր գործընկեր Ֆահեդ Ջասեմ ալ Ֆրեջեմի հետ կժամանի Թեհրան Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի հրավերով: