Այսօր` հոկտեմբերի 4-ին ԱԺ հերթական քառօրյայի նիստում պաշտոնապես հրաժարական է տվել ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանը: Նա իր ելույթում ներկայացրել է իր 3 տարվա գործունեությունը փոխխոսնակի պաշտոնում, նշելով, որ ինքը եղել է ակտիվ ու բարեխիղճ: Նա հաջողություն է մաղթել ԱԺ-ին իր հետագա գործունեությունում եւ դուրս եկել դահլիճից:

Արդեն դահլիճից դուրս լրագրողների հետ զրույցում Արեւիկ Պետրոսյանը հայտարարել է, որ կատարում է կուսակցության որոշումը, սակայն նեղացած չէ ԲՀԿ-ից եւ դուրս չի գա կուսակցությունից: «Նեղանալը մի՞թե քաղաքական կատեգորիա է»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորն ու հավելել, որ պետք չէ իրավիճակը քաղաքականացնել:

Ինչ վերաբերում է իր ՍԴ անդամ դառնալու մասին խոսակցություններին, Ա. Պետրոսյանն արձագանքել է, որ այդ մասին ինքն իմացել է մամուլից, հավելելով, որ դա մեծ պատիվ կլիներ իր համար: