Հայաստանի տարածքում հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +11+13, իսկ վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +14+17,

Կոտայքում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +14+17,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը` +14+17,

Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +14+17,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +14+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +21+25,

Արարատում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+26,

Արմավիրում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +14+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +15+20,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +17+20։