Ինտերնետի օգտատերերը սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել այնպիսի սոցցանցերի, ինչպիսիք են  Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը եւ Snapchat-ը: Այդ մասին հայտնում է  Daily Mail-ը` վկայակոչելով SimilarWeb ընկերության հետազոտությանը:

Ընկերությունը հետազոտություն է իրականացրել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում եւ Հարավային Աֆրիկայում մի քանի հազար օգտատիրոջ շրջանում, հայտնում է   Gazeta-ն: 

Արդյունքում պարզվել է, որ Instagram-ի օգտատերերը սկսել են հրապարակման եւ մեկնաբանման վրա միջինը 23,7 տոկոսով ավելի քիչ ժամանակ ծախսել, քան անցյալ տարի, Twitter-ի օգտատերերը` 23,4 տոկոսով, Snapchat-ինը` 15,7 տոկոսով, Facebook-ինը` 8 տոկոսով:

Նշվում է, որ հետաքրքրության անկումը կապված է այն բանի հետ, որ ինտերնետի օգտատերերի կյանքում առաջատար դիրքեր են զբաղեցրել մեսենջերները, որոնցից ամենաժողովրդականը համարվում է  WhatsApp-ը: