Ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում բնակվող մի կին առավոտյան աշխատանքից տուն է վերադարձել ու նկատել, որ մուտքի դուռը բաց է: Կինը ոստիկանությունում պատմել է, որ գումարը, որը մի քանի օր առաջ վարկ էր վերցրել, անհետացել է:
Քրեական հետախույզները պարզել են, որ Լոռու մարզի Արեւաշող գյուղի բնակիչ Ռոբերտ Մադոյանն է գողությունը կատարել: Գողությունից 40 օր անց Ռոբերտը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
«Ջուր խմելու նպատակով մտա տուն, տեսա մարդ չկա եւ ննջասենյակից վերցրի 450 հազար դրամ»:
Գողոնն առգրավվել է:
Ռոբերտ Մադոյանը կալանավորված է:











