Երեւանի բնակիչ 23-ամյա Իշխան Աբրահամյանը բերման է ենթարկվել գողություն կատարելու կասկածանքով:

Մայիսի 29-ի գիշերը ոստիկանություն է զանգել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Մազմանյան 5 հասցեի գեղեցկության սրահում  կողմնակի անձ կա: Ոստիկանները գեղեցկության սրահում նկատել են դիմակավորված քաղաքացու, որը կոտրել էր բանկոմատը: Ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացուն:

Իշխան Աբրահամյանը ձերբակալված է: