Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի կինը հոգեբուժական հիվանդանոցում հաշվառման է վերցված: Այս մասին հայտնել են Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների պետական հանձնաժողովից, փոխանցում է haqqin.az-ը:

Պարզվել է նաեւ, որ նա Քեդաբեկի շրջանի Արաբաչի գյուղի բնակչուհի Գաթիբա Իբրահիմքըզը Ալեքպերովան է՝ ծնված 1977թ.: Կինը հաշվառման է վերցված Ղազախի շրջանի հոգեբուժական դիսպանսերում:

Նշենք, որ հունիսի 7-ին հայկական կողմում հայտնված կինը ներկայացել էր որպես  Թովուզի շրջանի Յանըխլը գյուղի բնակչուհի, 1977 թվականին ծնված Զոհրա Վալիեւա:

Յանըխլը գյուղի բնակիչները պնդում են, որ Հայաստանի սահմանը հատած կինը հայտնի է որպես գուշակ: Բնակիչները Turan գործակալությանն ասել են, որ նա ծնունդով Վրաստանից է, մշտական բնակության վայր չունի, գյուղից գյուղ է անցնում եւ գուշակություն անում: