Իրանի նախկին արտգործնախարար Իբրահիմ Յազդին ձերբակալվել է Սպահան քաղաքում: Իրանական IRNA գործակալությունը նշում է, որ ձերբակալության պատճառը «ապօրինի աղոթքին մասնակցելն է»:
79-ամյա Յազդին արգելված ազատական «Ազատության շարժում» կուսակցության ղեկավարն է եւ եղել է Մեհդի Բազարգանի առաջին հետհեղափոխական կառավարության արգործնախարարը: Յազդին հրաժարական էր տվել, երբ արմատական ուսանողները գրավել էին ԱՄՆ դեսպանատունը:
Իրանական աղբյուրները նշում են, որ նրա կուսակցությունը վերջին շրջանում ակտիվացրել է իր գործունեությունը նահանգներում, չնայած Յազդին գրավոր պարտավորություն էր տվել՝ չզբաղվել քաղաքական քարոզչությամբ: Նրա հետ միասին ձերբակալվել էին մի քանի ակտիվիստներ:




























