«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն Beeline-ի եւ «Նիկիտա Մոբայլ»-ի հետ համատեղ հայտարարում են USSD ArCa ծրագրի գործարկման մասին:

Ծրագրիը նախատեսված է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների եւ ArCa  համակարգի բանկերի քարտապանների համար, ովքեր, իրենց բանկում քարտի համարին կցելով Beeline բջջային համարը, հնարավորություն կստանան իրականացնել մի շարք գործառնություններ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված պարզ եւ հարմար USSD ինտերֆեյսի միջոցով:

Մասնավորապես, քարտապանները կկարողանան իրական ժամանակում օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչեւ 5 գործառնությունների քաղվածքը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում արգելափակել քարտը օրվա ցանկացած ժամի:

«Beeline-ը մշտապես փորձում է այպես անել, որ հաճախորդների համար լինի պարզ եւ հարմար: Այս հարցում մենք չենք սահմանափակվում սեփական սակագնային փաթեթներով ու ծառայություններով եւ մեր գործընկերների հետ համատեղ ձգտում ենք բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ, որոնք կլինեն օգտակար եւ հարմար: Մենք վստահ ենք, որ USSD ArCa նորարարական ծառայությունը զգալիորեն կհեշտացնի բանկային հաշվով կամ քարտով գործառնությունների գործընթացը հաճախորդի համար` անկախ ժամից եւ հեռավորությունից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինչպես նշեց «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արա Յագդջյանը, - «Մեր առջեւ դրված էր բարդ առաջադրանք ինտեգրելու USSD մենյուն Beeline բաժանորդների համար եւ «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործառնական կենտրոնի հետ: Մենք հաջողությամբ լուծեցինք մեր առջեւ դրված խնդիրները: Սա մեր ոչ առաջին նման ծրագիրն է, եւ մենք հույս ունենք, որ ապագայում մեզ սպասում են նմանաատիպ հետաքրքիր խնդիրներ, որոնք մենք կլուծենք` օգտագործելով մեր ստեղծագործական եւ տեխնիկական ներուժը»:

«Beeline-ն առաջինն արձագանքեց մեր նոր գաղափարին եւ ծառայությանը, ինչի համար մենք շնորհակալ ենք ընկերությանը: Վստահ եմ, որ ծառայության գործարկումից հետո քարտապանները կգնահատեն դրա առավելությունները, եւ այն կընդլայնվի այլ բջջային օպերատորների միանալու հաշվին: Իսկ Beeline-ն արժանիորեն կվայելի առաջամարտիկի հաջողության պտուղները, - նշեց «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *116# USSD-հրահանգը եւ հետեւել մենյուի հրահանգներին` առաջարկված ցանկից ընտրելով անհրաժեշտ ծառայությունները:

Նշենք, որ USSD ArCa ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ դրանից դուրս` ռոումինգի ակտիվացման դեպքում: Beeline նույն համարին կարելի է ամրագրել ArCa համակարգի բանկերի մի քանի քարտ: 

Ծառայությանը միանալու համար քարտապանը պետք է դիմի իրեն սպասարկող բանկ։